Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն։
Համեմի սերմն ունի մանրէասպան հատկություն, բացի այդ' հեռացնում է բերանից բուրող տհաճ հոտը.
Ծամեք համեմի (կարդամոն) մի քանի սերմ։
Սկսվող մրսածություն.

 


Խառնեք 1 թ/գ սև թեյ և 0,5 գ աղացած սև պղպեղ, եփեք 400 մլ ջրում, եռացրեք և անջատեք։ Քամեք, ավելացրեք 2 թ/գ մեղր։ Ստացվում է կծվահամ, յուրահատուկ ըմպելիք։
Խառնեք կոճապղպեղի փոքր կտոր, 1 թ/գ դարչին և 4 հատիկ մեխակի կոկոն, եռացրեք 1 լ ջրում և անջատեք կրակը, 10 րոպե թրմեք, քամեք։ Ավելացրեք կտրատած կիտրոն, քաղցրացրեք մուրաբայով կամ մեղրով։ Դարչինը լավացնում է արյան շրջանառությունը, նպաստում նիհարելուն։

 

Կոճապղպեղը լավացնում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, իսկ մեխակը պաշտպանում է մրսածությունից։
Կես թ/գ փոշիացրած կոճապղպեղը թրմեք 5-7 րոպե' 200 մլ եռջրում։ Ավելացրեք կտրատած կիտրոն։ Առավոտյան խմեք տաք վիճակում։
Կոճապղպեղը լավացնում է նյութափոխանակությունը։

 

 

 


Վրեժ Հովսեփյան