Ամփոփելով այս օրը ասենք, որ այսօր տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքը: Բայց կնունքը այնքան չզարմացրեց հասարակությանը ու նորմալ մարդկանց, որքան կրոնական պատրաստվածությունը: Անձամբ ինձ շատ հետաքրքրեց այն հարցը, թե իրոք Աստված տարբերություն է դնում հարուստի ու աղքատի միջև, միթե Աստծո աչքերում բոլորը հավասար չեն, ինչի՞ա, որ ես այդքանը հասկանում եմ, բայց Սուրբ Երրորդություն եկեղեցու առաջնորդներն ու կաթողիկոսարանը չեն հասկանում այդքանը, թե աչք են փակում: Իսկ միգուցե ասեք, որ ամեն ինչ արվել է կրոնական ծեսերին համաձա՞յն, այսինքն յուրաքանչյուր կնունք անցնելո՞ւ է նման պայմաններում: Իսկ որտեղի՞ց եզրակացրեցիք, որ եկեղեցու դռները կարելի է փակել քաղաքացիների առջև, երբ նրանք կարիք ունեն աղոթքի: Հարգելի կրոնական առաջնորդներ, ուղղակի մի խնդրանք, զգուշացեք, անաչառ դատաստանից, միգուցե ձեր առջև նույնպես դռներ փակվեն: Մի ապականեք այն սուրբ եկեղեցին, որի համար արյուն են թափել մեր պապերը ու դարեր շարունակ պայքարել ... Ի վերջո հասկացեք, որ դուք ծառայում եք ոչ թե մամոնային, այլ Աստծուն...