Տիրոջ օրը-Կիրակի, մի հարց է մտատանջում ինձ .....Այսօր աշխարհում այլասերում են սերունդ, սերունդ, որին ստիպում են մանկուց հակադրվել Արարչին. ընտրել իրենց սեռը՝ ասելով, թե դա էլ Աստծո նվիրած ազատ ընտրությունն է մարդուն՝ մոռանալով Կտակարանային ճշմարտությունը, որտեղ Տերն ինքը ասաց ՝ ՛՛...ով կատարի նման պիղծ արարքներ, նա կվերանա իր ժողովրդի միջից՛՛ (Ղևտական): Իսկ այսօր ծնողներն իրենք դեմ չեն, որ անգամ իրենց միքանիամյա երեխան փոխի իր սեռը. նույնիսկ ցուցադրում են դա՝ ի տես ամենքի՝ մեծ հպարտությամբ (Մի մանկական ճամբարում տեսեք թե ինչպես են տղաներին աղջիկ դարձնում http://martinis09.livejournal.com/706391.html ).
Ահա սա՛ է արևմտյան արժեհամակարգը. իրոք որ՝ Արևմուտք, որտեղ մայր է մտնում մարդկության ու մարդկայնության արևը. այս ուղո՞վ ենք գնում մենք. ՀՀ ԱԺ-ն շաբաթներ առաջ ընդունվեց առաջին հայացքից անմեղ թվացող գենդերի մասին 57 օրենքը. “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ Օրենքը. (2013թ. մայիսի 20-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ' 108 կողմ, 1 դեմ և 8 ձեռնպահ քվեարկությամբ, ընդունեց “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ Օրենքը)
http://parliament.am/legislation.php?…
Սա ամրագրում է գենդերը որպես «տարբեր սեռի անձանց' ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք» սահմանումը. տխմարը միայն չի հասկանա, թե ուր է տանում այս սահմանում:
2013թ. ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի աշխատակազմի կողմից հեղինակած «Խտրականության դեմ» օրինագիծը Ազգային Ժողովի կողմից ընդունման և ՀՀ Նախագահի կողմից վավերացման գործընթացի փուլում է:
Օրենք, որը իրավական ՛՛վահան” պիտի դառնա ամեն տեսակ այլասերումի համար, ինչպես մի շարք աղանդների պարագայում համապատասխան մանվածապատ օրենքները, որոնք մեր հարստահարված պետբյուջեից ամեն ամիս Եվրոդատարաններում հազարավոր եվրոներ են քամում....
Սրա՞նք են մեր օրենսդիրները, սա՞ է մեր պետությունը. մի՞թե փոքր պետությունը իրեն պահելու համար նախընտրում է նման մեծ խաղերի մեջ մտնել...իսկ թվում էր, թե այս ժողովրդին պահելը այնքան հեշտ պիտի լիներ՝ սփյուռք ունեցող պետությունը, նման հզոր մեքենաների շարասյուններ ունեցող օլիգարխներով պետությունը վիզը ծռել է դրսի անբարոյականությունը յուրացնելով փող մուրալու վրա...ամո՛թ..Աստված ձեզ դատավոր կեղծ բարեպաշտներ....

http://martinis09.livejournal.com/706391.html