Հայաստանում Բրիտանիայի դեսպանը դիվանագիտական էթիկայի կանոնները խախտելով հանդերձ ինչ-որ հայտարարություն արեց, մեր թունդ ընդդիմադիր ու արևմտամետ պսևդոքաղաքացիականներն ուրախությունից ընկան էքստազի մեջ, մոռացան, որ իբր դոշ են տալիս Հայաստանի սուվերենության համար, չդատապարտեցին դեսպանի' մեր երկրի ներքին գործերին խառնվելու փորձը, փոխարենը հայտնի կենդանու հրճվանքով սկսեցին տարածել տիկին Լիչի դարակազմիկ մտքերը: Ասենք, լավ, միասնական շտաբի ուժեը քխ են, տկար են, տգետ են, պսևդոընդդիմադիր են, քանի որ այդպես էլ թեկնածու չառաջադրեցին կամ առաջադրվածներին ոչ ոքի չպաշտպանեցին: Է, բա դուք ու ձեր կուռքերն ինչ են? Շահնազարյանն ա առաջադրվել? Արամ Զավենիչն ա առաջադրվել? Ազատ դեմոկրատներն են առաջադրվել? Մակեյանն ա առաջադրվել? Պաշտպանել են պաշտոնապես որևէ առաջադրվածի? Ձեր տրամաբանությամբ, հարգելի վերլուծագանգեր, եթե միասնական շտաբի ուժերը պսևդոընդդիմադիր են, քանի որ չեն առաջադրվել ու ոչ ոքի չեն սատարել, նույնքան պսևդոընդդիմադիր են ձեր սիրելի կուռքերը )))) Էնպես էլ մի հրճվել եք, ձեր տունը շինվի: Ողբամ ձեր բանականությանը