Հայ ժողովրդի զարգացման միակ բանաձևը ՀՀ կառավարության հրաժարականն է։
Առանձնապես կարևորում ենք ՀՀ-ում ժողովրդի իշխանության վերականգնումը, քանի որ դատաիրավական համակարգի վրա առկա ճնշումները, ուժայինների բռնությունները, «չինական ոստիկանների» բեսպրիդելը ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ փորձում է դիկտատուրա հաստատել, ինչը որևէ երկրում երբևէ հաջողության չի հանգեցրել:
Համոզված ենք, որ առաջացած խնդիրները պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով, այն է` կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ ոչ շուտ, քան 6-12 ամսվա ընթացքում: Հայաստանում պետք է արագ վերականգնվի ժողովրդից խլված հաղթանակը:
Այդ պատճառով` խայտառակ պարտություն կրած կառավարությունն օր առաջ պետք է հրաժարական տա, որպեսզի երկիրը թևակոխի հույսի, զարգացման և հաջողությունների փուլ:
 
«Միասնություն» շարժում