Ակնհայտորեն Ալիևն իր հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու հույժ անհրաժեշտության առաջ է՝ հաշվի առնելով իր աշխատակազմի կողմից ոչ ադեկվատ հիմնավորված արտահերթ ընտրություններն ու երկրում խորացող տնտեսական ծանր կացությունը: Ինչպես միշտ, նման դեպքերում Ալիևի վարչակազմն ուշադրությունը շեղում է սահմանային իրողություններով:

Այսօր առավոտյան հակառակորդի հերթական սադրանքի արդյունքում կորուստ ունեցանք...պատասխանը, չեմ կասկածում, չի ուշանա...

Հայկական կողմերը բազմիցս են ոչ միայն խոսքով, այլև՝ գործով ապացուցել, որ հակառակորդի գործողությունների արդյունքում զոհված հայ զինվորի մեկ կյանքի դիմաց մի քանիսն են պատասխան տալու սահմանից այն կողմ: Այդ քաջ գիտակցությունն Ալիևի վարչակազմը հստակ գիտակցում է և սահմանային ցանկացած սադրանք արվում է՝ հետևանքների քաջ իմացությամբ:

Սա՛ է Ալիևի ռեալպոլիտիկը, որի երկարաձգման անլեգալ "լեգիտիմացումը" կտրվի ապրիլինի: