ՀՀ ԱԺ-ում խոպանչիներին հարկելու մասին օրենքի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկն ասել է. «Եթե ես ՀՀ-ում վճարեմ, ՌԴ-ում ինձանից եկամտահարկ չեն տանի: Մարդուն հնարավորություն ենք տալիս, ես հավատում եմ հայկական մտածողությանը, հայկական գենոֆոնդին»:

 

Ինչ էլ բառեր են…Բան հասկացա՞ք…
Մյուս ազգեր, դե մեռե′ք, նախանձից կոտորվե′ք, որ դուք հայկական մտածելակերպ ու գենոֆոնդ չունեք…Մեղա, մեղա…

 

Դե ես խոպաններում չեմ եղել, չգիտեմ, բայց գենոֆոնդս, հայկական մտածողությունս ինձ հուշում են, որ Ռուսաստանում հիմնականում սևով են աշխատում ու մերոնք հիմնականում խուսափում են հարկերից, որ սրա վերահսկելը հեշտ գործ չէ, որ հերթական կոռուպցիայի օջախն է դառնալու, որ սա նաև հերթական չիպոլինոյական օրենքն է…
Կներեք, ես մեղք չունեմ որ այդպես եմ մտածում…Մեղավորը հայկական մտածելակերպս ու գենոֆոնդս են…Ես իրոք մեղք չունեմ:

 

Ռոբերտ Մելքոնյան