1879՝ Սոֆիան դառնում է Բուլղարիայի մայրաքաղաքը։


1885՝ Գոթլիբ Դայմլերն արտոնագրում է իր ստեղծած շարժիչը:


1911՝ Բրիտանիայում հրապարակված մարդահամարի տվյալներով երկրի բնակչությունը տասը տարում ավելացել է 9.1%-ով և կազմել է 45.2 միլիոն մարդ:


1933՝ բրիտանացի օդագնացներն առաջին թռիչքն են իրականացնում Էվերեստ լեռնագագաթի վրայով:


1948՝ ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենը հաստատում է Մարշալի ծրագիրը, որով 16 երկրների տրվում է 5 միլիարդ դոլլարի օգնություն:


1973՝ Աշխարհի առաջին բջջային հեռախոսի զանգը Նյու Յորք քաղաքում:


1975՝ Ռոբերտ Ֆիշերը հրաժարվեց խաղալ Անատոլի Կարպովի հետ նախատեսված մրցաշարում, զիջելով նրան աշխարհի չեմպիոնի կոչումը:


2000՝ Բիլ Գեյթսը Մայքրոսոֆթի ակցիաների գների անկման հետևանքով մեկ օրում կորցնում է $12 միլիարդ:


2007՝ V150 գնացքը սահմանում է արագության ռեկորդ՝ ժամում 574.8 կմ:

 

 

Գրիգորյան Ժորա