1770 թ. – հայտնի ծովագնաց Ջեյմս Կուկը հասավ Ավստրալիա:


1882 թ. – Բեռլինում բացվեց աշխարհում առաջին տրոլեյբուսի գիծը:


1884 թ. – Օքսֆորդի համալսարանը թույլատրեց կանանց մասնակցելու քննություններին:


1897 թ. – անգլիացի գիտնական Ջոզեֆ Թոմպսոնը Լոնդոնի թագավորական հասարակությանը հայտարարեց իր կողմից էլեկտրոնի հայտնաբերման մասին:


1933 թ. – ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ Էվերթոն - Մանչեսթեր Սիթի հանդիպման ժամանակ, առաջին անգամ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան համար ունեցող մարզաշապիկներով:


1957 թ. – ծնվել է Դանիել Դեյ-Լյուիսը, անգլիացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր («Նյու Յորքի ավազակախմբերը», «Նավթ»):


1970 թ. – ծնվել է Անդրե Աղասին, ծագումով հայ թենիսիստ:


1980 թ. – մահացել է Ալֆրեդ Հիչքոքը, անգլիացի նշանավոր ռեժիսոր (ծն. 1889):


1991 թ. – Բանգլադեշում փոթորիկի հետևանքով մահացավ 138000 մարդ:


2011 թ. – Վեստմինստերյան աբբայությունում տեղի ունեցավ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը:

Ապրիլի 29 – ին է ծնվել դերաանուհի Ումա Թուրմանը