Ինչո՞ւ է հասարակությունը քննադատում ԱԺ ընդիմության այցը Բ26: Արդյո՞ք արդարացի է այդ քննադատությունը:
Որպեսզի ես ինքս էլ կարողանամ տալ այդ հարցերի պատասխանները, պետք է նախ և առաջ իմանամ հետևյալ հարցերի պատասխանները:
Մինչ այսօր, բոլոր երեք նախագահների օրոք, ի՞նչ է կարողացել պարտադրել ընդիմությունը իշխանությանը:
Կա՞ այդմիսի մի դեպք, երբ իշխանություն և ընդիմություն համագործակցությունից ընդիմությունը շահած լինի: Խոսքը պաշտոններ ստանալու, իրենց անձնական հարցերը լուծելու և արդյունքում լռելու մասին չէ:
Արդյո՞ք չէր կարող Սերժ Սարգսյանը իր ասելիքը ասել մամլո ասուլիսով, որ պետք է ասեր անհատական հանդիպումներով:
Կարծե՞ս թե ԱԺ ընդիմադիրները ասել էին իրենց ասելիքը: Ի տարբերություն ոչ պարլամենտական ընդիմության՝ ԱԺ ընդիմությունը իր մտքերը հանրությանն ու իշխանությանը հասցնելու լայն հնարավորություններ ունի: Այդ ի՞նչ պետք է նրանք ասեին անձամբ Սերժ Սարգսյանին, որ ԱԺ ամբիոնից չէին կարող ասել:

 


Եվ վերջապես, մենք լսեցիք նրանց փաստարկները, թե ինչու էին գնացել Բ26, բայց չլսեցինք, թե ի՞նչ նոր բան է ասվել և ի՞նչ նոր բան են նրանք ձեռք բերել այդ հանդիպման արդյունքում: Շատ կարևոր է հասկանալ նաև, թե այդ հանդիպումից ի՞նչ է շահում մեր հասարակությունը և մեր երկիրը:
Այս հարցերից շատերի պատասխանները ես ունեմ: Մնում է իմանալ մնացածի պատասխանը և կարելի է ասել՝ արդարացի է հասարակությունը, թե ոչ:
Սակայն ելնելով պատմության դասերից և մեր ժողովրդի փորձից, կարող եմ ասել, որ ժողովուրդը իրավացի է:

 

 

 


Արման Մուշեղյան