Ես՝ Անկախ Հայաստան հայտարարում եմ, որ ՀՀ քաղաքական դաշտը մահացելա, ու վստահ եմ, որ հետմահու նրան կարելի է գոնե Մովսես խորենացի մեդալով պարգևատրել՝ հայրենիքին մատուցած անիմաստ ծառայությունների համար:


Ի՞նչ է նշանակում՝ մահացելա քաղաքական դաշտը.


Նշանակում է, որ ԱԺ-ում մի օրվա մեջ մի 10 օրենք են ընդունում ու ոչ մի էական փոփոխություն:


Երբ երկրիդ իշխանությունը ամեն վայրկյան խոսում է ինչ որ բաների մասին, կարծիք է հայտնում, բայց դու անիմաստ ես համարում նույնիսկ դրա մասին խոսել:


Երբ ընդդիմադիրությունը ու այլընտրանքությունը ժողովա, ես կասեի համաժողովա անում, բայց գրելու բան չկա, խոսելու բան չկա, ոչ մի փոփոխություն չկա:


Երբ իշխանության մասին դրական են արտահայտվում միայն իշխանական յուրայիները, ընդդիմության մասն՝ ընդդիմադիրները ու Կարապետիչը:


Երբ Անի Զախարյանն էլ նույնիսկ չի կարում թարմություն մտցնել:


Երբ երկրումդ իրականացվող յուրաքանչյուր փոփոխությունը հետաքրքրումա միայն իրականացողներին ու դրանց ընդդիմախոսներին:


Երբ օրվա կարևոր թեման լինում է «հայ փոքրիկի ու հոր կռիվը պայթեցրել է համացանցը» վերնագրով նյութը:


Երբ անձամբ ես ոչ մի բան չեմ ունենում գրելու:


Այս պահի դրությամբ մեր հայ քաղաքական դաշտը մեռելա ու դա նրանիցա , որ բոլորը մենակ իրանց մասին են մտածում ու եթե նրանց պետք չի ոչինչ չի իրականացվում:


Օղորմի

 

 

Անկախ Հայաստան