07:13
«Ներկայիս քաղաքական դաշտը փլուզված է». Ստեփան Դանիելյան

Տնտեսագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է։ Դա նշանակում է, որ եթե մեծամասնությունը տրոհվում է, ապա կառավարությունը կորցնելով խորհրդարանական մեծամասնությունը հրաժարական է տալիս ու եթե նոր խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, այսինքն ԱԺ- ի վիճակի չի լինում կառավարություն ձևավորել խորհրդարանական ճգնաժամ է սկսվում, որն արտահերթ ընտրություններով է հանգուցալուծվում։

Ներկայիս քաղաքական դաշտը փլուզված է և մեծ հարցական է, թե արդյոք նոր խորհրդարանն ի վիճակի կլինի գործուն մեծամասնություն ունենալ։ Դա կարող է հանգեցնել առհասարակ կառավարման ճգնաժամի։

Հնարավոր լուծումը շարժումն է, այսինքը լայն նախընտրական կոալիցիա, սակայն գաղափարական առումով նման շարժման բազա դեռևս չկա»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս