Կառավարության և ՓՄՁ ներկայացուցիչների հանդիպումը անարդյունք չմնաց: Մասնավորապես որոշում է ընդունվել, ըստ որի օրենքը ժամանակավորապես հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը, որոշակի փոփոխություններ իրականացնելու նպատակով:

Ինչևիցե, անցնենք առաջ: ՓՄՁ-ների հարցը վերջին ժամանակներում դարձել է քաղաքկան դաշտի առանցքային քննարկման թեման: Տարբեր ուժերի ներկայացուցիչների կողմից, խնդրի լուծման հետ կապված, բազմապիսի կարծիքներ ու կանխատեսումներ էին արվում: Այսօր կառավարության կողմից որոշումն ընդունելուց հետո` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը կայքերից մեկի հետ հարցազրույցի ժամանակ տվել է հետևյալ գնահատակը. 

 

 


«Իսկ կոնկրետ օրենքի հետ կապված, կարող եմ ասել, որ Կառավարությունն ընտրում է կրկին ժամանակ շահելու քաղաքականությունը, քանի որ օրենքը պետք է միանգամից կասեցնել, ոչ թե հետաձգել մինչև հուլիսի 1-ը» : Այնուհետև հավելել է, որ կառավարության կողմից կիսաքայլ է, որը, , որոևէ բան չի փոխելու, եթե կոնկրետ օրենքը չփոխվի :

Պատգամավորին լսելուց հետո ունեմ երկու դիտարկում:
1.Խորհրդարանական լսումների ժամանակ, երբ քննարկվում էր Շրջհարկի մասին նոր օրենքը, Բաբայանը չուներ ոչ մի առարկություններ: Ուզում եմ հիշեցնել, որ վերջինս ոչ միայն, չընդիմացան, այլ նաև կողմ քվեարկեց օրենքի նախագծին: Միթե պարոն Բաբայանը մինչ քվեարկության «+» կոճակը սեղմելը, չէր ընթերցել օրենքն ամբողջությամբ:

 

 

2.Ինչ վերաբերվում է կառվարության կողմից կատարված «կիսաքայլին», հարկ եմ համարում նշել, որ անզեն աչքով երևում է կառավարության այս քայլի նպատակային մասը: Այո, չենք կարող չասել, որ օրենքում առկա են որոշակի բացթողումներ ու թերություններ: Այդ իսկ պատճառով էլ կառավարությունը ժամանակ է վերցնում, օրենքում շտկումներ անելու համար:

 

 

Գաղտնքի չէ , որ ինքնաբուխ ակցիաներին ինչ որ քաղաքական երանգներ հաղորդելու նախադեպեր բազմիցս ունեցել ենք հայաստանյան իրականության մեջ, որոնց գերնպատակը թերևս բոլորի համար էլ պարզ է: Ի տարբերություն ԲՀԿ-ական պատգամավորի, ով ցույց է տալիս թե ժողովրդի մասին մտահոգ է և այդ ֆոնին որսում դիվիդենտներ, կառավարությունը պարզապես ցանկանում է լսել շահագրգիռ կողմերին հարցին որոշակի լուծումներ տալու համար, որի ապացույցն էլ կառավարության կողմից կատարված այսօրվա քայլն էր:

 

 

 

 

 

 

 

 


Տիգրան Խաչիկյան