Ամանորյա տոները ո՛չ միայն երկար արձակուրդներն են, ձյունը, մանդարինը, տոնածառն ու պայթուցիկները, այլ նաև՝ անվերջանալի շոկոլադը, տարատեսակ կոնֆետները և, առհասարակ, բոլոր հնարավոր քաղցրավենիքները:
Ձեզ եմ ներկայացնում օգտակար քաղցրավենիքների լավագույն 10-յակը, որպեսզի տոները նաև հաճելի և օգտակար լինեն:
1.Սև շոկոլադ
Ստիպված պետք է լինեք մոռանալ կաթնային շոկոլադի համը և գնահատել քիչ կալորիական և առանց շաքարի սև շոկոլադը, որը մի շարք օգտակար նյութեր' հակաօքսիդանտներ, ֆլավոնոիդներ, կալցիում, սպիտակուցներ, երկաթ, մագնեզիում և վիտամիններ է պարունակում:
2. Զեֆիր
Ի տարբերություն մյուս բոլոր քաղցրավենիքների՝ քիչ կալորիական է զեֆիրը, որը ֆոսֆոր, երկաթ և սպիտակուցներ է պարունակում:
3. Մարմելադ
Օգտակար է առաջին հերթին բնական բաղադրիչների'պեկտինների շնորհիվ, որը նվազեցնում է արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, օրգանիզմից դուրս է բերում տոքսիկ նյութերը և կարգավորում ստամոքսաաղիքային համակարգը:
4. Քաղցր լավաշ
Խելամիտ չափաբաժնով քաղցր լավաշը կարելի է հանգիստ ուտել՝ չմտածելով գիրանալու մասին:
5. Մեղր
Նույնքան կալորիա է պարունակում, որքան և շաքարը, սակայն ավելի քաղցր է, այդ իսկ պատճառով այն ավելի քիչ են ուտում: 100 գրամ բնական մեղրը օրական չափաբաժնով մագնեզիում, կալիումի պերմանգանատ և երկաթ է պարունակում:
6. Հալվա
Այն օրգանիզմը հարստացնում է А, Е և В խմբի վիտամիններով, երիտասարդեցնող հատկությունով է օժտված, բարելավում է մաշկը, ինչպես նաև՝ կարգավորում է սիրտ-անոթային համակարգը:
7. Չրեղեն
Բնական մթերքը մի շարք արժեքավոր վիտամիններ-հակաօքսիդանտներ'բետակարոտին, տոկոֆերոլ և ասկորբինաթթու է պարունակում: Այն բարելավում է հիշողությունը, ազատում հոգնածությունից և հանգստացնում նյարդերը:
8. Մուրաբաներ
Վիտամինների և հանքանյութերի պահոց, սակայն դրանց պահպանման համար այն չպետք է եփել տատիկի բաղադրատոմսով, այլ՝ «5 րոպեի» ընթացքում: Ամենաօգտակարը ազնվամորու, սերկևիլի, հոնի և ընկուզի մուրաբաներն են:
9. Շաքարեղեգ
Այն շատ ավելի օգտակար է, քան սովորական շաքարը, քանի որ հնարավորինս քիչ է ենթարկվում մշակման: Այն հարուստ է կալցիումով, մագնեզիումով, երկաթով, ֆոսֆորով և կալիումով:
10. Մրգեր և բանջարեղեն
Դրանք մի շարք օգտակար վիտամիններ, միկրոօրգանիզմներ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ են պարունակում:
Վրեժ Հովսեփյան