Դիտում եմ Պուտին-Էրդողան համատեղ ասուլիսն ու փորձում հասկանալ... Ախր էս ռուս-թուրքական հարաբերություններն ունիկալ են իրենց առանձնահատկությամբ ու տիպաբանությամբ: Երկու երկրների միջև առկա և խորացող աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական հակասություններն ու դիմակայությունը տարբեր տարածաշրջաններում ու տարբեր հիմնախնդիրներում՝ նպաստում են ռազմավարական հորջորջված հարաբերությունների ու առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը:

 

 

Մի խոսքով՝ մաքսիմալ ուտիլիտարիզմից մինչև մինիմալ հեռատեսություն կամ ուղղակի որքան հնարավոր է աչք փակոցի: Այնպիսի տպավորություն է,որ եթե ռուս-թուրքական շահերը բախվեն մի նոր մի ոլորտում ու դիմակայությունը խորանա, մի վեց տոկոսով էլ գազի գինը կիջնի, դեռ կարող է մի հատ էլ ատոմակայանի շինարարության հարցում զեղչեր կիրառվեն..

 

 

Լևոն Հովսեփյան