Այսօր կկայանա Էմմիի "Սարի աղջիկ" տեսահոլովակի պրեմիերան: Հետաքրքիր կլինի նայել, տեսնել ինչպես է կարողացել երգչուհի Էմմին կարողացել նման պատասխանտվության տակից դուրս գալ: "Սարի աղջիկ"-ը Հրանտ Դինքի սիրելի երգը լինելուց բացի նաև հայկական ժողովրդական այն երգերից է, որոնք ունեն որոշակի քաղաքական ենթատեքստ, քանի որ մեր որոշ հարևաններ փորձում են յուրացնել, ու մինչ այժմ էլ շարունակվում են վիճաբանությունները երգի պատկանելիության հարցի շուրջ: Հետևաբար այն համընդհանուր ուշադրության առարկա է ու որև հայի համար զգայուն: Հաջողություն մաղթելով Էմմիին' միայն մեկ մտավախություն պետք է ամեն դեպքում ասեմ. "Սարի աղջկա" նման, արդեն նշածս պատճառներով զգայուն ու քաղաքական ենթատեքստ ունեցող երգի տեսահոլովակի պրեմիերան հիմա, Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու' ԻԼԻՊ ահաբեկիչների կողմից ավերման ֆոնին, երբ և Հայաստանում և Սփյուռքում մեծ է ընդվզումը կատարվածի հանդեպ, ավելի է պարտավորեցնում երգչուհուն ու նրա թիմին ու ավելի խոցելի դարձնում, քանի որ մի փոքր սխալը, մի փոքր վրիպումը, նույնիսկ մի փոքր ընդունված ստանդարտից դուրս կադրը կարող է համազգային այդ ողջ ցասման ալիքն ուղղել երգչուհու ու նրա թիմի վրա: Ամեն դեպքում սա երգ է, որը արդեն ունի իր տեսահոլովակային ստանդարտը ու դրանից մի փոքր շեղումը անխուսափելիորեն կարժանանա ամենասուր քննադատության և Հայաստանում, և Սփյուռքում: Կա նաև հարցի մյուս կողմը. ընդունված ստանդարտից շեղումը կարող է անհարկի խոսակցություններ առաջացնել երգի հեղինակային պատկանելիությունը յուրացրած մեր հարևանների' թուրքերի ու ազերիների մոտ, ինչի նախադեպներն արդեն եղել են, հատկապես, որ երեկվանից կրկին սրվել է տեղեկատվական առճակատումը հայ ու ազերի ճակատների միջև, պայմանավորված ազերի պաշտոնյաներից մեկի նոր անտրամաբանական հայտարարության հետ:
Իհարկե կարելի է պրեմիերան հետաձգել, սակայն քանի որ չի արվել, ուրեմն նաև պետք է որ Էմմին ու նրա թիմը պատրաստ լինեն ամենասուր քննադատության, գովեստի խոսքերից բացի: