Մի բան եմ ասում, միայն թե կատակի մի տվեք

 

Գալու է ժամանակը, երբ Կիսիլյովի, Միկոյանի արձաններն իրականում դնելու ենք, որ մեր հանրության մեջ ուղեղները աշխատացնելու խթան հանդիսացան....

 

Իմ համար արդյունքից ավելի կարևոր ճանապարհն է, որից ես բավականություն եմ ստանում....Արդյունքը սառը մի երևույթ է, որտեղ էմոցիաները հատում են սահմանագիծը, իսկ արդյունք տանող ճանապարհի մեջ կարող ես գտնել կյանքի բազմազանությունը, եռագույնն ու ծիածանը, ամպրոպն ու նրան հաջորդող պայծառ երկինքը, ալիքն ու հանդարտը, բզզոցն ու անդորրը...

 

Իսկ արդյունքը պետք է լինի ամպրոպների բաժանարարը, խախաղների միջանկյալ կանգառը, բզզոցների ու բզզոցների հաճելիության ու նյարդայնացնող սահամազատողները.....

 

Մի քիչ խորացա, բայց կգա մի օր, որ կխմեմ նրանց կենացը, որոնց այսօր հայհոյում եմ ջանասիրաբար ու առատաբար, կասեմ կենացդ ապաշնորհ, որ տվեցիր մեզ շնորհ...

 

Դավիթ Սանասարյան