«Ըմբռնումից» դուրս գալու ժամանակը
Կարծում եմ, հիմա «ըմբռնումով» ապրած հայ ժողովուրդն ընդհանրապես և Լևոնի վկաները մասնավորապես, լավ կհասկանան, թե ի՞նչ էր նշանակում բուտիռկայում վերապատրաստված, գեներալ Կրյուչկովի զրահապատ Մերսեդեսով անկախ Հայաստանի գահին նստեցված կադրավիկի հետևից կուրորեն գնալը:

 


Եթե ինչ որ բան դեռ կիսատ է «ըմբռնված», ապա ասենք, որ պայքար, պայքարի առաջին փուլը ավարտելուց հետո, հաջորդը՝ Հայաստանը ռուսաստրուկ Ղարաբաղի կուսկոմսոմոլի ստուկաչներին՝ ստրկության հանձնելն էր: Դրանից Հետո, իր երկրորդ գալուստով ընդդիմության դաշտը զավթելն ու փոշիացնելն էր: Որից հետո ազգի վզին փաթթած, իր ալբանացի աշակերտների հետ միասին «անշրջելիորեն» տիրոջ փչակ ԵՏՄտնելն էր, իսկ ահա այս փուլում, իր ընկեր Սեռժիկի հետ քիրվայություն անելն էր:

 


Քաղաքական ավանտյուրիստ կամ քաղաքական պոռնիկ հասկացություններն արդեն շատ մեղմ են հնչում հայ ժողովրդի գլխին փորձանք նշանակված այս ռեցիդևիստի համար: Կարծում եմ հիմա իր իսկ կռապաշտ ժողովուրդը, ուզի թե չուզի պետք է, որ հասկանա, թե ու՞մ էր վստահել նորանկախ երկրի ու իր զավակների ճակատագիրը: Հակառակ դեպքում միլիոնավոր խաբված հայեր, Հայաստանում և Սփյուռքում, չեն կարողանալու իրար աչքերի մեջ նայել, չեն կարողանալու ահավոր բարդույթից ձերբազատվել...

 


Արմեն Զատիկյան