Իսկական արժանապատիվ կնոջը հատուկ են առաջին հերթին հոգևոր և հետո նոր այն ամրապնդող ֆիզիկական բարոյականության, սեփական արժանապատվության բարձր գիտակցության չափանիշներ: Իսկական կնոջը հատուկ են սեփական երկրի և այն պետության շահերի մշտարթուն քաղաքացուհու կեցվածք, որտեղ պետք է մեծանան իր ապագա երեխաները, որոնց մեջ նա պետք է սերմանի անսահման սեր և նվիրում սեփական երկրի և պետության հանդեպ: Արժանապատիվ հայուհու կամ հայի բարոյականությունը չպետք է արժենա 5000 կամ 10000 դրամ ու հետո իրեն իրավունք վերապահի բարոյականությունից անգամ ծպտուն հանելու: Բոլոր նրանք ովքեր իրենց քաղաքակիրթ ու արժանապատիվ տեսակն են մատնանշում,հայացքներդ սևեռեք ձեր ապագան ոչնչացնող ԱԺ-ում նստած անբարոյականության վրա: Եվ ժամանակն է հասկանաք, որ բարոյականությունը հոգևոր արժեք է և ոչ մի կապ չունի բնությունից մարդու մեջ դրված տարրական ֆիզիոլոգիական պահանջների հետ:

 

 

 

Անի Զախարյան