Մենք հաճախ ենք սիրում ասել պատմական արդարություն, պատմական հողեր: Բայց նայենք պատմությանը: Մի՞թե պատմական արդարություն էր, երբ անգլիացիները կոտորելով Հյս. Ամերիկայի հնդկացիներին, գրավեցին նրանց պատմական հողերը: Մի՞թե պատմական արդարություն էր, երբ Ռուսաստանը գրավում էր Հյուսիսային Կովկասը' ճնշելով տեղի ժողովուրդների դիմադրությունը… Եվ վերջապես. մի՞թե պատմական արդարություն էր Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը և Հայոց պատմական հողերի կորուստը: Ո´չ, դա արդարություն չէ, դա իրականություն է: Ու մենք, որպես ազգ, պիտի հասկանանք, որ միշտ այդպես է եղել ու այդպես էլ կլինի. պատմական արդարությունը ու պատմական հողերը վերականգնում են զենքի ուժով ու հաղթողի իրավունքով:

 

 

Լևոն Ստեփանյան