Ի դեպ, էս գալուստսահակյանական արհգավիրքի ու այլ լուրերի ֆոնին, մի տեսակ լրիվ մոռացանք Ուկրաինայի մասին և շատ իզուր, որովհետև պետության կազմալուծումն այնտեղ շարունակվում է ու շարունակվում է ողջ թափով:


Քաոսն այն աստիճան է ահագնացել, որ Տուրչինովը խոստովանել է, որ Կիևն այլևս չի վերահսկում Դոնեցկն ու Լուգանսկը, սակայն Տուրչինովը չի ասել, որ պաշտոնական Կիևի միակ գլխացավաանքը Հարավ-Արևելքը չէ... Ուկրաինայի Արևմուտքում ևս հանգիստ չէ ու անջատողական շարժումները սկսել են ահագնանալ Իվանովո-Ֆրանկովսկի շրջանում, որտեղ իրենց ինքնուրույնության համար պայքարի են դուրս եկել Կարպատներում ապրող ռուսինները:


Անհանգիստ է նաև Լվովում, որը քանի գնում, այնքան ավելի է նացիստական դառնում Այնտեղ արդեն հասցրել են սգո օր հայտարարել Մայիսի 9-ը և հայտարարվել է, որ այդ օրը խորհրդային ու Հաղթանակի օրվա թեմատիկ սիմվոլիկայով փողոց դուրս եկած մարկանցից կառգրավվեն բոլոր նման դրոշները, պաստառներն ու կարգախոսները:


Միևնույն ժամանակ, մի քանի օր առաջ նույն Լվովում անամոթաբար պատվեցին ՍՍ-ի «Գալիչինա» դիվիզիայի հիշատակը և երթին դուրս եկած հարյուրավոր լվովցիները ծածանում էին նացիստական այս հանցավոր կառույցի խորհրդանշաններն ու դրոշները:


Այս ամենից զատ, Ուկրաինայում արդեն հասունանում է զինված նոր հեղաշրջում, որի նպատակն է տապալել Տոււրչինով_յացենյուկ տանդեմին ու իշխանությունը տալ ավելի վճռական Տյագնիբոկ-Յարոշյան թևին: Դե իսկ ուժային կառույցները արրդեն լրիվ կատարսիսի մեջ են ու դեմորալիզացված. բանակը չի ենթարկվում անգամ գրավոր հրամաններին, ոստիկանությունը մեիայն մասամբ է վերահսկելի, ազգային գվարդիայում էլ ամեն օր հերթական սոված բունտն է տեղ գտնու, որովհետև զորակոչիկներին օրերով չեն կերակրում: Մյուս կողմից, սնկի պես աճում են տարներ քաղաքացիական զինված դրուժիններ, ովքեր իրենց հայեցողությամբ ճանապարներ են փակում, պետական օբեյկտներ են գրավում ու փոխհրաձգությունների մեջ են մտնում միմյանց ու ուժայինների հետ:


Այսքանով հանդերձ, կարծում եմ, որ սա Ուկրաինայի հոգևարքիի վերջին օրերն են ու այս ողբերգության նոր գլուխը կսկսվի առաջիկա օրերին և կախված ռուսների վճռականությունից՝ Ուկրաիինան կամ էլ ավելի խորը կմտնօի քաղաքացական պատերազմի հորձանուտը, կամ էլ կմաքրվի ֆաշիստական տականքից՝ ֆաշիզմի նկատմամբ տարված մեծ հաղթանակի 69-րդ ամյակին ընդառաջ:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան