Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քառյակը նոր իրավիճակում պետք է նոր ստրատեգիա մշակի: Հայտնի է, որ այդ ուժերի շահերը և հայացքները տարբեր են ու անհամատեղելի: Փաստորեն վերջիններս միավորվել են՝ մեկ նպատակ հետապնդելով: Քաղաքական ուժերը չունեն հստակ կազմած ծրագիր, ուստի քաղաքական դաշտում վերջին զարգացումներից հետո այնտեղ քաոսային իրավիճակ է ստեղծվել և չկա արագ կողմնորոշվելու ունակություն, որը թույլ կտա փոխել մարտավարությունը՝ համահունչ դարձնելով այսօրվա իրավիճակին: Այդ մասին է խոսում վերնշված ուժերի համատեղ նիստը երկու օրով հետաձգելու հանգամանքը: Ինչ վերաբերվում է շախմատային քայլերի մասին Զուրաբյանի հայտարարությանը, ապա պարզվում է, որ նա շախմատ խաղալ չգիտի:

 

 

Սասուն Բաղինյան