Սա մեր առաջիկայ՝ փետրուարի 7-ի, արդէն դրական արձագանքի արժանացած միջոցառման դիմումն է։ Մինչ այդ, տեղեակ եմ, որ այսօր ցերեկը միջոցառում կայ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՔԱՂԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐԻ» կարգախօսով։ Հաւանաբար, կմասնակցեմ։
․ ․ ․ ․ ․ ․ ․․․․ ․․․․․․․․․․․․․ ․ ․․․ ․․․ ․․․ ․․․
ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տարոն Մագարեանին ԱԻՄ առաջնորդ Պարոյր Հայրիկեանից
30-ը յունուարի 2014թ
Հարգելի պարոն Մարգարեան
Ազգային Ինքնորոշում Միաւորումը կամենում է կազմակերպել հանրահաւաք Ազատութեան հրապարակում 2014 թ-ի փետրուարի 7-ին ժամը 16։00-17։50։
Հանրահաւաքի նպատակն է՝ Հայաստանի քաղաքացիների համար կարեւոր հարցերի արծարծումը եւ Ուկրաինայի՝ մասնաւորապէս Մայդանի հետ կապուած ազատամիտ հայերի անդրադարձը ։
Կարգադրիչների թիւը կլինի 10-12 մարդ։ Պատասխանատուն ես եմ (անձնագիր AG0608806) եւ ԱԻՄ Ներկայացուչական խորհրդի անդամ Էմմայ Շաշիկեանը (AN0226698)։
Ենթադրւում է, որ հանրահաւաքը կտեւի առաւելագոյնը 2 ժամ՝ մինչեւ 18։00 եւ նրա մասնակիցների թիւը կլինի 5 000 – 10 000 մարդ։
Որպէս տեխնիկական միջոց օգտագործուելու է ԱԻՄ « Գազել» մակնիշի ինքնաշարժը՝ նրա վրայ տեղադրուած բարձրախօսներով։ Ինքնաշարժի պետհամարանիշն է՝ 147 SU 64։
Լաւագոյն մաղթանքներով՝ Պարոյր Հայրիկեան

 

 

Պարոյր Հայրիկյան Ֆեյսբուք