Ապա սրա (ՀՀ կրթության և գիտության նախարարի) ՖԲ էջը նայեք։ Իր անմիջական գործը թողած, նստել, ՖԲ-ում ցուցակագրում է, թե ովքեր են շնորհավորել Ս. Սարգսյանին։ Ձեռի հետ էլ քար նետում հակառակ ուղղությամբ։ Ծաղկաքաղ վերջին «շեդեւրերից».

- Եվ այսքանից հետո որևէ մեկի լեզուն կֆռա ասելու, որ այս ընտրությունները մրցակցային չէ՞ին .. :)

- Իհարկե, մենք ժողովրդավարություն ենք կառուցում նախևառաջ մեզ համար: Հայաստանի քաղաքացին է ընտրել իր հիմնադրած պետության համար զարգացման նման ուղի...

- Նման աստիճանի անլուրջ քաղաքական հրապարակախոսություն Հայաստանում քչերն են հնչեցրել. Աշոտյանը՝ Ր. Հովհաննիսյանի ելույթի մասին

- Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի շնորհավորական ուղերձը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

- Րաֆֆին ապացուցեց, որ իր 37 % ձայները պատահականություն են. Ա. Աշոտյան.168.am

- Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում վերընտրվելու կապակցությամբ - Մամլո հաղորդագրություն

- Թեպետ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին, դա արդեն արել են'
ՌԴ Նախագահ Վ. Պուտինը
ԵԺԿ նախագահ Վ. Մարտենսը
Չինաստանի նախագահ Հու Ձինթաոn (վերջին ն-ն էլ իր կազմած Այբուբենի լատինատառ N-ն է - Վ.Օ.)...