09:59
«Տիգրան Ավինյանին մի քանի հարց ենք տվել, պատասխաններ չկան». Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից.

«Տիգրան Ավինյանին մի քանի հարց ենք տվել, պատասխաններ չկան.

Ահա մեր հարցերը:

Համացանցում տարածվել է Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների վերաբերյալ եռակողմ անստորագիր հուշագիր, որի բովանդակությունը շատ նման է ՊՆ Վաղարշակ Հարությունյանի կողմից «Զինուժ մեդիային» տրված դեկտեմբերյան պարզաբանմանը եւ ընդհանրապես համընկնում է այդ ճանապարհների վրա ներկա իրողություններին: Հաստատու՞մ եք, որ տարածված փաստաթուղթը հենց այն «պայմանավորվածությունն» է, որի մասին հայտարարել եք Դուք ԱԺ-ում, եւ հայտարարել է պաշտպանության նախարարությունը:

Խնդրում եմ հայտնել, թե երբ եւ ում (ՀՀ, ՌԴ եւ ԱՀ ո՞ր պաշտոնյաների) կողմից է ստորագրվել այդ հուշագիրը: Եթե համացանցում տարածվածը իրական փաստաթուղթը չէ, ապա խնդրում եմ նշել, թե ինչ փաստաթղթի շուրջ է համաձայնություն ձեռք բերվել՝ հուշագրի, համաձայնագրի, հայտարարության եւն, եւ 3 կողմերից ովքեր են ստորագրել այն ու երբ:

ՀՀ ՊՆ-ն ռուս սահմանապահների կողմից վերահսկվող Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի երկարություն է նշում 21 կմ-ը, սակայն տարածված հուշագրում առկա կոորդինատների համաձայն՝ դրա երկարությունը 31 կմ է: Ո՞րն է ճիշտ:

Թյուրըմբռնումներից խուսափելու համար կարո՞ղ եք հստակեցնել, թե որ կոորդինատների միջեւ են ծառայություն իրականացնում ռուս սահմանապահները թե՛ Գորիս-Կապան, թե՛ Կապան-Ճակատեն ճանապարհներին»:


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս