Լիբանանը վերջին մեկ տարվա ընթացքում գտնվում էր ծայրագույն տնտեսական ճգնաժամի մեջ: Եթե ընդամենը 2 տարի առաջ 100 դոլարը վաճառվում էր 150 000 լիրայով, ապա մինչև պայթյունը սև շուկայում գինը հասնում էր գրեթե 800 000-ի: Բանկերը վաղուց դոլար տալիս էին շատ սահմանափակ չափով՝ շաբաթական 2-300 դոլար: Ավելորդ է ասել, որ ամեն ինչ մի քանի անգամ թանկացել է, դրա հետ մեկտեղ կորոնավիրուսյան սահմանափակումներ, իսկ հիմա էլ աննախադեպ պայթյուն՝ իր բոլոր ողբերգական հետևանքներով: Ակնհայտ է, որ սահմանների բացվելուց հետո այնտեղ բնակվող մեր հազարավոր հայրենակիցներ պիտի ցանկանան դուրս գալ Լիբանանից, շատերն էլ՝ Հայաստան: Ցավոք, Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին հաջորդած հայաթափումից հետո Մերձավոր Արևելքում մենք կորցնում ենք վերջին հայկականության վերջին պատնեշը, որն իրենով հղի է նաև աշխարհաքաղաքական հետևանքներով: Կկարողանա՞ Հայաստանը դառնալ լիբանանահայերի վերջին հանգրվանը, թե ոչ, կախված է բացառապես պետության արդյունավետ ծրագրերից ու արագ որոշումներից:
2020-ը շարունակում է մատուցել իր սարսափելի անակնկալները…