Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումներից. «Խելամիտ կլինի համակարգիչները առաջնահերթ տալ 12-րդ դասարանի աշակերտներին։ Այս երեխաներն ունեն ընդունելության քննություններին պատրաստվելու խնդիր։ Եթե 12-րդ դասարանցին չունի համակարգիչ և ինտերնետ, ապա նա կարող է ասել, որ պետությունը չի մատուցել վերջին կիսամյակի կրթական ծառայությունները, ինչի պատճառով ինքը չի կարողացել իր նախընտրած առարկաների ծրագիրը կրկնել։ Իսկ դա կրթության իրավունքի խախտման խնդիր է։ Ընդունելության քննությունից անբավարար ստանալու դեպքում այս երեխաները կարող են բողոքել»։