Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Քաղաքային ներկայիս իշխանությունները սկզբում 35%-ով կրճատեցին Երևանի կանաչապատման բյուջեն։ 2019 թվականի ամբողջ ընթացքում զգալի ծավալներով այրվեցին կանաչ տարածքները։ Երբ ասում էինք այս ծախսերն ինչո՞ւ եք կրճատել, պատասխանում էին' անիմաստ է կանաչապատել, եթե չկա ոռոգման ցանց։ Մենք էլ ասում էինք գիտե՞ք, այրվող տարածքները ժամանակին ջրցան մեքենաներով էին խնամվում, բայց լավ․․․ ոռոգման ցանց կառուցեք։

Հիմա նայում ենք կատարողականը և ի՞նչ տեսնենք։ Դա էլ չեն արել․․․ նախատեսվել էր 154 միլիոն դրամի աշխատանք։ Հետո ավելացվել էր նախատեսված գումարը մինչև 177 միլիոն։ Եվ որքա՞նն են կատարել նախատեսված աշխատանքներից․․․ ընդամենը 28,2%-ը։

71,8%-ով թերակատարվել է ոռոգման ցանցի կառուցումը!»: