Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել խիստ տարօրինակ և զավեշտալի միջադեպ. մի խումբ անձինք բողոքի երթ են անցկացրել Ստեփանակերտում և պահանջել են, ուշադրություն, Բակո Սահակյանի և Լևոն Մնացականյանի հրաժարականը։

Այս ակցիան կրում էր ուղղորդված և սադրիչ բնույթ։ Կարծում եմ՝ կասկած չկա, քանի որ ոչ մի քաղաքական մոտիվացիա չկա 2 ամսից հեռացող նախագահի հրաժարականը պահանջելու համար, իսկ ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը պահանջելու ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, առավել ևս՝ բարոյական պատճառ չկա։

Արցախի իրավապահ մարմիններին հորդորում եմ միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում, ստուգել և պարզել սադրանքի մասնակիցների և նրանց հետևում կանգնած սուբյեկտների կապերը, շփումները՝ հատկապես հակահետախուզական իրավասության շրջանակներում։

Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այս սադրանքն ուղղակի կապ ունի մարտի 31-ին Արցախի նախագահական ընտրությունների և ապրիլի 5-ին Հայաստանում նշանակված հանրաքվեի հետ։