08:59
Կարեն Հովհաննիսյան. «Թուրքիայի հետ բանակցությունների մեջ են մտել ԱՄՆ-ն և ՌԴ-ն առանձին-առանձին»

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:

Թուրքիայի հետ բանակցությունների մեջ են մտել ԱՄՆ-ն և ՌԴ-ն առանձին-առանձին: Որքան էլ ասենք, որ ԱՄՆ-ն քրդերին դավաճանեց, միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ հենց ԱՄՆ-ն է դարձել այսօր միջնորդ քրդերի և թուրքերի միջև: ԱՄՆ նախագահը ուղիղ կապի մեջ է Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» -ի գեներալ Մազլում Աբդիի հետ և նրա հետ քննարկում է առաջարկներն ու միջնորդությունները:

ՌԴ-ն նույնպես միջնորդ է, սակայն Ասադի և Էրդողանի միջև և փորձում է համաձայնության եզրեր գտնել՝ շրջանցելով քրդերին:

Պատահական չէ, որ Էրդողանն անըդհատ հայտարարում է, որ երբեք բանակցային սեղանի շուրջ չի նստի «ահաբեիկչների» հետ՝ նկատի ունենալով հենց SDF-ին, սակայն դեմ չէ միջնորդավորված, իսկ չի բացառվում մի որոշ պահից սկսված արդեն ուղիղ բանակցության գնա Ասադի հետ»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս