Ռոք երգիչ, կիթառահար Վահագ Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թալանի համար պատժելը վաղեմության ժամկետ ունի՞:
     Հավանաբար չէ: Բա ինչո՞ւ են նախկինները վայնասուն դրել։ Է չթալանեիք: Կամ մի տարուց ավել ունեիք, հետ տայիք...
     Ես կողմ եմ խստագույնս պատժել ու հարստազրկել ապօրինի ճանապարհով հարստացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, առավել ևս` նախկին պաշտոնյայի։
     Թավիշը մեր երկրում տեղ չունի։ Դրանից առիթավորվում ու լեզուներն ավելի են երկարում»։