Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի գնեք ռսական «Սու», սարքեք հայկական «Դրո». օրեր առաջ աշխարհի նավթային ու լրատվական շուկան ցնցվեց Սաուդյան Արաբիայի նավթարտադրության կեսի ոչնչացման փաստից, որն իրականացրել էին Եմենի կիսավայրի ցեղերն իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի՝ ԱԹՍ-ների կամ դրոնների միջոցով։ Երեք տարի առաջ ապրիլյան քառօրյա պատերազմում ազրբեյջանական ամենահաջողված գրոհը կատարվել էր իսրայելական արտադրության ԱԹՍ-դրոնի միջոցով՝ Սիսիանից ռազմաճակատ շտապող կամավորների մի ողջ ավտոբուս պայթեցվեց մի կրակոցով։
     ՀՀ ՊՆ-ն հերթական բազմամիլիոնանոց պարտք ու վարկ է վերցնում Ռսաստանից՝ «Սու» հնացած ու թանկարժեք ինքնաթիռներ գնելու նպատակով։ Եթե եմենցիներն աշխարհին ապացուցեցին, որ միլիարդավոր դոլարների ՀՕՊ-ը և օդուժն անզոր են համեմատաբար էժան ու անհամեմատ ավելի արդյունավետ ԱԹՍ-դրոնների առաջ, միգուցե ՀՀ ՊՆ-ն գոնե սեփական դառը փորձից նույն դասը քաղի և անիմաստ ու անօգուտ ռսական մետաղե թռչող ջարդոնի փոխարեն դրա մեկ հատի գումարով մի տասնյակ հայկական արտադրութան ԱԹՍ-դրո՞ն պատվիրի հայ գիտնականներին։ Ես էլ` խոնարհս, դրանց անուն առաջարկեմ՝ «ԴՐՈ»»։