Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորության արարողությանը Հայաստանը կներկայացնի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ԱԺ մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերը կյանքից հեռացել է ապրիլի 8-ին 87 տարեկան հասակում: Բարոնուհին հանկարծամահ է եղել' չնայած վերջին շրջանում տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Թետչերի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին' Սբ Պողոս տաճարում:

Մարգարետ Թեթչերը 1979-1990թթ. եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը և ներկայացրել է Պահպանողական կուսակցությունը: Հայտնի է որպես «երկաթե տիկին»: Առաջին և դեռևս միակ կինը, որն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: Մարգարետ Թեթչերը քաղաքական կարիերան սկսել է 1959թ.: 1990թ.հունիսին նա առաջին ու միակ անգամ այցելել է Հայաստան' ատեղի գոտի Լենինական: Բարոնուհու մահվան կապակցությամբ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը բացվել էր Սգո մատյան: