00:34
ՀՀ ԱԺ և «Իմ քայլը» դաշինքը կայացնեն ամենաճակատագրական որոշումներից մեկը

Վահրամ Սողոմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արտահայտվելու իմ ազատությունն օգտագործելով՝ ասեմ կարևորը։ Այսօր հնարավոր է, որ ՀՀ ԱԺ և Իմ քայլը դաշինքը կայացնեն ամենաճակատագրական որոշումներից մեկը, որը սկիզբ կդնի սոցիալական բունտի և ճեղք կբացի հասարակության մեջ՝ բռնություն քարոզողների համար։ Վերջին օրերի դեբատը ցույց է տալիս, որ Իմ քայլը ֆրակցիան և Ֆիննախը այդքան էլ նույն բանը չեն ու համահարթի հիմնական դրոշակակիրը Ֆիննախն է։ Նորից եմ դիմում բոլոր պատգամավորներին՝

1․ Համահարթին կողմ լինելը առաջին պրոբլեմն է։ Տասնյակ հետազոտություններ են Ձեզ ներկայացվել։
2․ Եթե քվեարկող պատգամավորը չի հասկանում համահարթի քաղաքական և սոցիալական հետևանքները, դա երկրորդ պրոբլեմն է։
3․ Եթե քվեարկող պատգամավորը ներսում բարձրացրել է այդ հարցը, բայց այդ քննարկումը ոչ մի դեր չի խաղացել, դա արդեն մյուս պրոբլեմն է։
5․ Եթե քվեարկող պատգամավորը անգամ չի փորձում հասկանալ դա, սա արդեն ավելի լուրջ մարտահրավեր է մեր պետության համար։
6․ Եվ վերջապես եթե մեր ԱԺ պատգամավորները չեն կարողանում ճանաչել հակահեղափոխական ռևանշը, այլ գերադասում են ԱԺ-ում առանձին անվնաս հարցեր բարձրացնել, դա խոսում է քաղաքական մտածողության բացակայության մասին։

 

Սա ընթացիկ որոշում չի, այլ համակարգային շրջադարձ է։ Դե ինչ, տեսնենք արդյոք վառ կպահեք Ձեր միտքը»։

 


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս