19:24
«Փոխվարչապետը պարտավոր է դա անել». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ կլիներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանրությանը բացատրեր, թե բացի ճերմակ շարֆերից, որ կրում էին, էլ ինչ ընդհանրություններ ունի, գլխավորապես մարտի 1-ը կոծկող նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ։ Փոխվարչապետը պարտավոր է դա անել։ Սրանով ինչ է թելադրում փոխվարչապետը, ինչ օրինակ է սա։ Սա ցույց է տալիս, թե որքան անտարբեր կարող է լինել երկրի բարձրաստիճան պաշտոնյան իր քաղաքացիների, նրանց հուզող խնդիրների նկատմամբ։ Էլ չեմ խոսում մարտի 1-ի զոհերի հարազատների մասին, որոնք միայն տառապանք ու ցավ են տեսել Աղվան Հովսեփյանից, հանրությունն էլ կիսել է նրանց ցավը։ Ու հիմա Տիգրան Ավինյանը սիմվոլիկ սպիտակ շարֆերով ու հպարտ կեցվացքով քայլում է Աղվան Գառնիկիչի հետ։ Վիրավորական է»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս