10:22
Կարեն Անտաշյան. «Հայկական այգու կոնցեպտ որպես այդպիսին գոյություն չունի»

Հայկական այգու կոնցեպտ որպես այդպիսին գոյություն չունի, ցավոք դեռ գյություն չունի, գոյություն ունի տարածքի բարեկարգման հայական ժամանակակից վատ մշակույթ, որ նշանակում է սալիկապատել բաց հղը և տնկել տույաներ, ակացիաներ ու եղևնիներ, կրապատել բները ու մեկ էլ ստվերոմ անել գազոն։

Իսկ այս այգուն եթե բնապահպանական տեսակետից նայենք՝ քարը շատ, ծառը քիչ, հաշվի առնելով նաև նախկին փարթամ ուռենիների պուրակի ավիրումը, իհարկե շատ վատ է, բայց մյուս կողմից փորձ է արվել ստեղծել հայկանությունը ճավորող պարտեզ, իհարկե հայկական գորգերի նախշերով սալիկապատելը դժվար է ասել հայակական այգի ստեղծելու փորձ, ավելի շուտ անհաջող ու ռաբիզ փորձառություն է, բայց ամեն դեպքում որոշակի նախադեպ է, գոնե էն իմաստով, որ այսպես պետք չէ անել, քանի որ ակնհայտ է, որ չի աշխատում։

Բայց նաև տնկվել են լիքը նոր տեսակների բարձրորակ ծառեր․ օրինակ մագնոլիաները, որոնց ադապտացումը էլի լավ առիթ է ուսումնասիրության ու նոր տվյալներ ստանալու համար։ Բայց հույս ունեմ, որ թանկարժեք բույսեր ներմուծելն ու տնկելը կանաչապատման նոր անհեթեթ ավանդույթը չի դառնա, նման մի նախադեպ արդեն իսկ կա էն մալիբուի հարակից այգում։ Ես իրոք երազում եմ հայակակն այգու կոնցեպտի մշակման մասին, որ ձևով, ծավալային լուծումներով, գույներով ու բուսատեսակների ընտրությամբ, քարի, հողի, ջրի ու լույսի տարբեր համադրություններով կընդգծի իր հայկականությունը։ Իսկապես կլինի մեր բնաշխարհի կուլտիվացիան։

Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից:

 


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս