Ուզբեքստանը հետաքրքրված է ընդլայնել արտաքին բեռնափոխադրումները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ուզբեքստանի դեսպան Շերզոդ Ֆայզիևը:
Ուզբեքստանը հանդիսանալով թյուրքախոս, մահմեդական երկիր Ադրբեջանի հետ ունի հարաբերությունները զարգացնելու զգալի ներուժ'լեզվական, կրոնական նմանությունն ու ուզբեքական ղեկավարության ցանկությունը տարածաշրջանում իրականացնել անկախ արտաքին քաղաքականություն:
Տաշքենդը կարող է օգտագործել Կասպից ծովի լոգիստիկ հնարավորություններն ու հարևան երկրների տարածքով'Ղազախստան կամ Թուրքմենստան դուրս գալ ադրբեջանական տրանսպորտային, լոգիստիկ հնարավորությունների վրա ու ապրանքներ արտահանել Թուրքիա և սևծովյան տարածաշրջանի երկրներ:
Իր հերթին էլ Ադրբեջանը հետաքրքրված է տարանցիկ միջանցք դառնալու բազմամիլիոնանոց Ուզբեքստանի համար, ինչպես նաև իր ապրանքներով ներկա գտնվելու ուզբեքական շուկայում:
Այս պահին Ուզբեկստանում բնակվում է ավելի քան 40.000 ադրբեջանցիներ, ինչը նույնպես կապող օղակ է պետությունների միջև: Ուզբեկստանում գործում է ադրբեջանական ազգային 7 մշակութային կենտրոններ:
Կողմերն ընդլայնում են նաև ռազմական համագործակցությունը: Բաքվում Ուզբեկստանի պաշտպանության նախարարն ու իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի միջև ստորագրվել է 2018թ.-ի ռազմական համագործակցության ծրագիրը:
Ադրբեջանական ներդրումներն էլ կարող են տեղ գտնել 2008թ.-ին ստեղծված Նավոի ազատ տնտեսական գոտու տարածքում, որը գտնվում է Ուզբեկստանի Նավոի քաղաքի հարևանությամբ:
Տրանսկասպյան լոգիստիկ միջանցքի հետ Ադրբեջանը մեծ հույսեր է կապում'ցանկանալով կապող օղակ հանդիսանալ Կասպից ծովի երկու ափերի թյուրքական աշխարհների միջև:
Մեծ ներդրումներ իրականացնելով ենթակառուցվածքների մեջ Բաքուն'Ալյաթիում գործարկելով նոր, բազմաֆունկցիոնալ նավահանգիստ ու ազատ տնտեսական գոտի ցանկանում է Կենտրոնական Ասիայի համար դառնալ դարպաս դեպի Կովկաս, Սև ծով ու ամենակարևորը Թուրքիա: Անկարան էլ օգտագործում է ադրբեջանական տարածքը, որպես պլացդարմ, հենակետ Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրներում տնտեսական, քաղաքական, մշակութային ու կրոնական էքսպանսիա իրականացնելու համար'Էրդողանն որդեգրել է պանթուրքիզմի, պանթուրանիզմի ու նոր օսմանականության արտաքին քաղաքականություն: