Անկեղծ եմ ասում, աշխարհում այս պահի դրությամբ ու դեռ մի քանի տարի առաջվանից հանրապետական կուսակցության հովանավորությունը վայելող օլիգարխները բոլորիցս շատ են երազել ապրել օրինական դաշտում՝ վճարել հարկեր, գրանցել աշխատողներ և այլն:

 

Պատկերացրեք, որ այս պահին նրանց օրենքի դաշտ մտցնելու օպերացիան հենց իրենց սրտով է: Տարիներ շարունակ այդ մարդիկ ազատված են եղել մի քանի տոկոս հարկ վճարելու պարտականությունից, սակայն այդ նույն տարիների ընթացքում միշտ վճարել են անձանց, ովքեր իրենց արտոնյալ են դարձրել: Մարդիկ կոնկրետ մուծվել են իշխանության տարբեր ներկայացուցիչների ու եթե հարկ վճարեին ավելի քիչ կնստեր վրեքը:

 

Ուղղակի այն ժամանակ համ հարկ պետք է վճարեին, համ վերևների մասնաբաժինը տային: Այդպես էլ գործը առաջ չէր գնա: Հիմա վերևների մասնաբաժինը այլևս չկա, կվճարեն ԱԱԾ-ի կողմից որոշած տուգանքը, կգնան ու կաշխատեն օրենքով, մարդկանց կգրանցեն, օրենքի շրջանակներում էլ պետական բյուջե գումար կվճարեն: Ամենակարևորը , էլ ոչ մեկ գիշերվա հազարին չի զանգի ու մի քանի հարյուր հազար դոլլար չի ուզի, որ շտապ հասցնեն ինչ-որ վայր:

 

Հիմա համ ժողովուրդն է ուրախ՝ պետական բյուջեն կլցվի, համ օլիգարխներն են ուրախ՝ էլ ոչ մեկի փայ չեն տալու, համ էլ ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը վայելում են արդեն հարգանք:

 

Աշոտ Ասատրյան