Անկախ Նիկոլի մի շարք հայտարարությունների հանդեպ վերապահումներից՝ պետք է անկեղծորեն արձանագրել, որ այսօր ՀՀ նորագույն պատմության մեջ բացառիկ օր է՝ հաղթանակի օր: Եվ հարցը ո՛չ անձերն են, ո՛չ էլ քաղաքական ներքին գործընթացները: Հարցն այն է, որ Հայաստանն ունեցավ շատ բարձր լեգիտիմության ղեկավար, կոտրվեցին մի շարք կաղապարներ ու կարծրատիպեր, այսօր օդում կա միասնություն, կա տոն, կա հաղթական ոգի: 


Ժամանակի ընթացքում էմոցիաները կիջնեն, հուսով եմ՝ կվերանան նաև այսօր նկատվող անձապաշտության դրսևորումները, և մենք կունենանք լեգիտիմ ղեկավար և կլինենք պահանջատեր քաղաքացիներ, որոնց ձայնը, հուսով եմ, կշարունակի շատ լսելի լինել: 


Հասարակության առջև այժմ լինելու են շատ կարևոր խնդիրներ՝ լինել օբյեկտիվ, լինել խստապահանջ, վերահսկել և տեր լինել սեփական շահերին, չտրվել արտաքին մանիպուլյացիներին: Եթե հաջողենք, այս օրը կրկնակի նշանակություն ձեռք կբերի մեր պատմության մեջ, մեր երկիրն էլ էական ու անդառնալի առաջընթաց կարձանագրի: 


Մայիսը մեր ազգի համար միշտ եղել է հաղթանակների ամիս: Շնորհավորում եմ հին ու նոր հաղթանակները։