ՄԱԿ-ը Աֆրինը համարել է օկուպացված տարածք:
«Մենք չենք կարող Աֆրին մուտք գործել, քանի որ այն գրավյալ տարածք է» ,- ասել է ՄԱԿ-ի մշտական մարդասիրական օգնությունը համակարգող Ալի Ալ-Զատարին: ՄԱԿ-ի կողմից Աֆրինի բնակչության թիվը հայտարարվում է 323հզ մարդ, այդ թվում նաև տեղահանվածները: Ըստ ՄԱԿ-ի , Աֆրինում առնվազն 100հզ մարդ ունի մարդասիրական օգնության կարիք, ինչը ՄԱԿ-ը չի կարողանում տեղ հասցնել, քանի որ թուրք զինվորները պարզապես չեն թողնում:

 


Ըստ միջազգային կազմակերպությունների հայտարարությունների , Աֆրինի բնակչությունը կանգնած է պատերազմական հացագործությունների և զանգվածային տեղահանության վտանգի առջև:


Ավստրիական հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ Աֆրինում տեղի է ունենում ահաբեկչություն, քուրդ քաղաքացիների նկատմամբ էթնիկ զտում: Կենտրոնը հավելում է, որ դա տեղի է ունենում հիմա, երբ Աֆրինը վերահսկում են թուրքական ռազմական ուժերի կողմից: