Այսպես՝ Սուրբ Հոգին մեկին տալիս է իմաստությամբ հորդորելու կարողություն, մյուսին նույն Հոգին տալիս է հոգևոր գիտության հասնելու և ուսուցանելու կարողություն։ Նույն Հոգին մի երրորդի տալիս է հավատ, մեկ ուրիշին՝ բժշկելու զորություն, մեկ ուրիշին՝ հրաշագործության կարողություն, մեկ ուրիշին՝ մարգարեական պատգամախոսություն, ուրիշ մեկին՝ Հոգուց տրված պարգևները ճանաչելու կարողություն, ուրիշ մեկին՝ հափշտակության մեջ տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ, իսկ մեկ ուրիշին էլ՝ այդ լեզուներով խոսվածը մեկնաբանելու կարողություն։ Միևնույն Հոգին է, որ կատարում է այս բոլորը՝ յուրաքանչյուրին տալով մի պարգև, ինչպես ինքն է կամենում։

 

Ինչպես որ մարմինն իր զանազան անդամներով մեկ ամբողջություն է, այսինքն՝ բոլոր անդամները միասին մեկ մարմին են կազմում, այդպես է նաև Քրիստոսը, որովհետև մենք ամենքս՝ նույն Հոգով մկրտվեցինք մեկ մարմին կազմելու համար…
Աստված ինքն է այդպես կազմել մարմինը՝ նվազ պատվավորին առավել պատիվ տալով, որպեսզի մարմնի մեջ պառակտումներ չլինեն, այլ որպեսզի անդամները նույն հոգածությունն ունենան միմյանց նկատմամբ: Եթե մարմնի մեկ անդամ ցավ զգա, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մեկ անդամ պատվվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները:
Արդ, դուք թեև առանձին-առանձին անդամներ եք, բայց միասնաբար կազմում եք Քրիստոսի մարմինը:


(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 12:8-13, 24-27)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան