Այսօր նախատեսված է ԵԼՔ դաշինիք երթը՝ կապված թանկացումների հետ։ Շատ բան կախված է նաև թե ինքչան մարդ կհավաքվի այսօր երթին, քանզի ըստ ԵԼՔ-ի լիդերների,դրանից է կախված իրենց հետագա գործունեությունը, քայլերը։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես պարտավորվել է՝ մի քանի հազար մարդ փողոց դուրս գալու պարագայում իշխանափոխություն անել։ Թե ինչ մեթոդներով, դա արդեն Փաշինյանը գիտի ու չի մանրամասնել։

 

Միակ հիմնավորումը որ հարկ է համարել տալ քաղաքալամ այս գործիչը՝ հետևյալն է, մի քանի հարյուր հազար մարդ դուրս գալու պարագայում անհնար է իշխանություն չփոխել։ Հարցը այն չէ, որ խորապես կասկածներ ունենք Փաշինյանի ասածների հետ, հարցը նրա օգտագործած պոպուլիզմի հսկայական չափաբաժինն է,որը ցավոք առաջին հայացքից տեսանելի չէ։ Հայաստանում եղել են իրավիճակներ երբ փողոցում իսկապես կրիտիկական զանգված է հավաքվել, սակայն իշխանափոխություն տեղի չի ունեցել,իսկ Փաշինյանը եղել է այդ քաղաքական գործընթացների գլխավոր դերակատարներից մեկը, սակայն ոչ գլխավորը։ իհարկե կարելի է բարդել ամեն ինչ Լևոն տեր-Պետրոսյանի վրա, նրա անվճառականության, սակայն գոյություն ունի նաև հարցի քաղաքական կողմը, ներքին կոնյուկտուրան, հռետորաբանությունը և այլն։

 

Տեր-Պետրոսյանը նախ դեռ մեծ քաղաքականություն վերադառնալուց առաջ էլ հայտարարում էր որ օրինակ ուժող իշխանություն չի վերցնելու ու ոչ էլ փորձ է անելու։ այդպես էլ արեց, նույնիսկ սեփական հեղինակության ու քաղաքական կշռի կորստի հաշվին։ Ներքաղաքական պայքարը շատ հաճախ կարող է հանգեցնել անկախատեսելի հետևանքների նույնիսկ կայուն քաղաքական համակարգեր ունեցող երկրների համար, էլ ինչ մնաց հայաստանի նման պրոբլեմատիկ երկրի համար։ անցել է շուրջ տաս տարի այդ իրադարձություններից, սակայն հարցերը չեն լուծվել, հետևապես եթե գործող իշախանությանը ,որի հետ Տեր-Պետրոսյանը օրգանապես կոնֆրոնտացիայի չգնաց,ուրեմն իսկապես գոյություն ունի ռուբիկոնը որից այն կողմ չպետ է անցնել։

 

Սա ի դեպ հրաշալի հասկանում է նաև նիկոլ Փաշինյանը,որը խորհրդարանական աշխատանքնների արդեն զգալի փորձ ունի, ու գործողումների ընթացքում Հայաստանի շահը ներկայացնելիս սա շատ լավ հասկանում է։ Եվ հետևաբար, ինչու է նա փողոցով սպառնում իշխանություններին։ Կարծում ենք, այս պարագայում նա շատ հստակ գիտակցում է ,որ նախ՝ հայաստանում այսօր մի քանի հարյուր հազար մարդ պարզզապես փողոց դուրս չի գա, դա այս պահին անհնար է։ Եվ երկրորդ, դա քաղաքական դաշի ընդդիմադիր սեգեմնտը զբաղոցնող քաղաքական գործչի համար հրաշալի ալիբի է։