Ամբողջական Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը «հռետորաբանական նոր ռինգի» է դուրս բերել Թուրքիայի և Իսրայելի ղեկավար շրջանակներին:
Մի հատված Ռեջեփ Թայիփ Էրդողան-Բենյամին Նեթանյահու վերջին «խոսքային մենամարտից».
Էրդողան. «Իսրայելն ահաբեկչական պետություն է, այն սպանում է երեխաներին»։

 


Նեթանյահու. «Էրդողանը չէ, որ պետք է բարոյականության դասեր տա ինձ: Քրդական գյուղերը ռմբակոծող, լրագրողներին բանտերը նետող, Իրանին միջազգային պատժամիջոցներից շրջանցելուն աջակցող, Գազայում և այլ վայրերում անմեղ մարդկանց սպանող ահաբեկիչներին օժանդակող անձը թող քարոզ կարդա մեկ ուրիշի համար»։

 


Կասկածից վեր է՝ մուսուլմանական երկրներ-Իսրայել և ԱՄՆ լարվածության ամենասուր հարթակը լինելու են հենց Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-ԱՄՆ ուղղությունները: