Երկար դեգերումներից հետո ԿԳ նախարարության ակտը,որը կազմվել էր Շիրակի պետհամալսարաում ռեկտոր Սահակ Մինասյանի գործած անօրինականությունների և հանցագործությունների վերաբերյալ, հասանելի դարձավ նաև մեզ,քանի որ երկու շաբաթից ավել ռեկտորը չէր ցանկանում այն հանրայնացնել և ստեղծվել էր այնպիսի տպավորություն,որ ԿԳ նախարարության կազմած ակտը՝ԿԳ նախարարի և նրա ընկերոջ՝ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի անձնական նամակագրությունն է..Սակայն մեր կողմից այս խնդրի բարձրաձայնումը տվեց իր արդյունքները՝ակտը նաև հասանելի է բուհի գիտխորհրդի անդամներին... Քանի որ ակտը բավական մեծածավալ է,կփորձենք դրան արձագանքել մաս-մաս...


ՄԱՍ՝4
Մեր հարցադրումը.
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բակալավրիատի ներբուհական և մագիստրատուրայի ընդունելությունները կազմակերպվեցին խայտառակ ձևով: Միայն մեկ փաստ. իրավագիտության մագիստրատուրա ընդունվեցին բազային կրթությամբ բակալավրի քիմիա, կենսաբանություն, բնապահպանություն մասնագիտությամբ շրջանավարտներ, որոնք, իբր, 3 լրացական դասընթացներով լրացնելու են մասնագիտական բացը և մի քանի տարի արդեն պրակտիկ իրավաբաններ են: Ռեկտորը հայտարարում է, որ կրթության որակով չենք զիջելու ԵՊՀ-ին, երբ վերջինս նույն իրավագիտության մագիստրատուրա ընդունում է միայն իրավագիտության որակավորում ունեցող բակալավրի շրջանավարտներ:
ԿԳ նախարարության պարզաբանումը.


․․․Պատահականության սկզբունքով ուսումնասիրվել է առկա ուսուցմամբ անվճար "Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա" և "Պատմություն" և վճարովի ուսուցման սկզբունքով "Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա", "Իրավագիտություն", "Պատմություն" և "Զինվորական հոգեբանություն" մասնագիտությունների /մասնագիտությունների կրթական ծրագրերի/ ընդունելությունը: ․․․Նշեմ, որ ՇՊՀ-ի մագիստրատուրայի առկա ընդունելության մրցույթը իրականացնելիս չի պահպանվել "Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման" կարգի 6-րդ կետի 1-ին պարբերության պահանջները՝ "Ընդունող հանձնաժողովը, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) կարծիքի հաշվառմամբ, ուսումնասիրում և քննարկում է վերջինիս կողմից ներկայացրած մրցույթի հավակնորդների ցուցակները և ըստ մասնագիտությունների, բազային կրթության ընթացքում ուսումնասիրած դասընթացների ցանկի հաշվառմամբ, իրականացնում է մրցույթ":
Մեր արձագանքը.


Նախորդ տարի ևս ռեկտորը կամայականորեն, միանձնյա կազմակերպեց մագիստրատուրայի ընդունելությունը, սակայն վարչապետի վերահսկողական ծառայության խմբի կողմից իրականացրած արձագանքը եղավ այն, որ ամեն ինչ նորմալ էր բուհում. իհարկե առջևում Ազգային ժողովի ընտրություններն էին և աչք փակեցին Սահակ Մինասյանի ապօրինությունների վրա,քանի որ վերջինս ԱԺ պատգամավորներից մեկի շտաբի պետն էր...
Շատ հետաքրքիր էր այս տարի, երբ Ազգային ժողովի ընտրությունները պատմություն էին դարձել. նույն հարցը մեր կողմից բարձրացնելու դեպքում արդեն պարզվեց, որ ընթացակարգային լուրջ խախտում են արձանագրվել, քանի որ մասնագիտական ամբիոնն է պարտավոր նման եզրակացություն իրականացնելու։ Պարոն ռեկտորը պարզվեց, որ կանչում է իրավագիտություն մասնագիտության դիմորդներից մի քանիսին, առանց քննարկում իրականացնելու ամբիոնի կամ ֆակուլտետի հետ, հետ է տալիս գործերը և ուղարկում, որ դուք ընդունված չեք։ Հետաքրքիր է, եթե չկա հովանավորչություն և կոռուպցիա, ինչպես է ռեկտորը բացատրում բազային կրթությամբ դեղագործական քիմիա ավարտած մի դիմորդի փաստաթղթերը հետ վերադարձնելը, իսկ մյուս դիմորդին ընդունելը։ Սա ի՞նչ է,եթե ոչ հովանավորչություն...Բոլորիս համար էլ այս ամենը պարզ է...


Ինչպե՞ս է բացատրում պարոն ռեկտորը 31 պետպատվեր տեղերից 8-ի հատկացումը Նախազորակոչային պատրաստությանը, եթե բուհը ունի 20-ից ավելի մագիստրոսական կրթական ծրագրեր։ Բնականաբար, բոլորիս աչքի առաջ պետք էր,որ ՆԶՊ մասնագիտությամբ բակալավրի տղա շրջանավարտներից մեկը բավական ցածր ՄՈԳ-ով ընդունվեր պետպատվեր համակարգ...Փոխարենը' իրավագիտություն մասնագիտության բակալավրի գերազանց շրջանավարտն ընդունվում է մագիստրատուրայի վճարովի համակարգ, քանի որ ռեկտորի հանճարը իրավագիտության բաժնի մագիստրատուրայում նպատակահարմար չէր գտել անվճար տեղ հատկացնել... Նույն խայտառակ սկզբունքով էլ ռեկտորի միանձնյա որոշմամբ տեղի է ունեցել պետպատվերի տեղերի բաշխումը բակալավրիատի ընդունելության ժամանակ...«»


Այսինքն' պետպատվերի տեղերը, ինչպես և մենք էինք բարձրաձայնել, ԿԳՆ ևս արձագանքեց, որ ամբիոններում և ֆակուլտետներում առկա չեն եղել համապատասխան հիմքեր։ Պարոն ռեկտորը երևի չի մոռացել, որ անցած տարի հայտարարեց, թե մագիստրատուրայում այնպիսի ընդունելություն է կազմակերպելու, որ Հայաստանի բոլոր բուհերը հետո իրենից կսովորեն ու կփոխեն մագիստրատուրայի ընդունելության իրենց կարգերը: Պարոն ռեկտորն անտեղյակ է հանրակրթությունից, անտեղյակ է նաև բուհական կրթությունից…Արդյունքում՝թողարկելու եք դեղագործ-իրավագետներ և անգրագետ "Պիեռ Կարդեն"-ներ,որոնք,ինչպես տիպիկ բնութագրեց մասնագետներից մեկը,նույնիսկ ուղիղ գիծ գծել չեն կարող թղթի վրա,բայց ընդունվել են պետպատվեր համապատասխան բաժնում...

 

 

Գագիկ Համբարյան