Փոքր պետությունների զարգացման մոտիվը գոյապահպանության խնդիրն է։ Սովորաբար փոքր և խոցելի պետությունների պարագայում հասարակությունը գոյապահպանությունը դիտարկում է կոնսերվատիզմի սահմաններում և ցանկացած տեսակի փոփոխություն, որը չի տեղավորվում ընդհանուր վարքագծի սիմետրիայի մեջ, ենթակա է ժխտման և չընդունման։

 


Փոքր, խոցելի պետությունների հասարակություններն սովորաբար գոյապահպանության խնդիրը դիտարկում են «խաղ զրոյական արդյունքով»(zero-sum game), որտեղ դիմացինի կորուստն ընկալվում է սեփականի հաղթանակ և հակառակը։ Նման հասարակություններն ադեկվատ չեն կարողանում գնահատել տեղի ունեցող իրադարձությունները, իռացիոնալ են, կողմ՝ որ իրենց մտածողությունն «ուղղորդեն»։

 


Այդտեսակ հասարակությունների ուղղորդումը մեծ մասամբ «համեմվում» է պսեվդոնացիոնալիստական տարրերով, քանզի հասարակական ընկալման տեսանկյունից ինքնությանը «պիտակավորած» խնդիրն ուղղակիորեն սեփական անվտանգայնության զոնայի խախտում է դիտարկվում։


Դրանում ևս մեկ անգամ համոզվեցի, երբ երեկ ու այսօր «հայու գենը» ցնցվում էր ռուսական ալիքի(պետական) հայերին ուղղված նման պիտակավորմից։
#JeSuisՀՀԿ, #ՅաԳարեգինՆժդե ))))