Եթե փոքր պետությունը մեծ պետության տուզիկն է ապա մեծ պետությունը մի քիչ շոյելով, մի երկու քաղցր մաղցր խոսք ասելով, մի քիչ կանֆետ մանֆետ տալով իր տուզիկին միշտ իր ձեռքի տակն է պահում։ Երբեմն երբեմն նրան մանր մունր հաձնարարություններ է տալիս, գլուխը շոյում ու բերանը մի քղցր բան է գցում ու տենց իրենց համար հանգիստ յոլա են գնում;

 


Եթե փոքր պետությանը չգիտեմ ինչ ճանճ կծելուց հետո սկսում է մեծ պետությանը կոտոշներ ցույց տալ ապա մեծ պետության զինանոցում այդ դեպքերի համար պահված հատուկ զենքեր կան; Այդ զենքերը շատ բազմազան, տարբեր ու զարմանազան են;

 


Եթե այդ կոտոշավոր փոքր պետությունը միատար ազգային չէ ու մեկից ավել ազգային կազմավորում է ապա մեծ պետությունը անմիջապես սկսում է ազգամիջյան ընդհարումներ սանձազերծել այդ կոտոշավոր փոքր պետության մեջ; Այդ ընդհարումները կարող են տարբեր ուժգնության լինել և նրանց ուժգնության կառավարման լծակը գտնվում է մեծ պետության ձեռքին։

 


Եթե փոքր պետությունը լրիվ մոնոազգային է ապա մեծ պետությունը նրա հարևանին կաշառելով հանգիստ քսի է տալիս այդ կոտոշներ ցույց տված փոքր պետության վրա; Այս դեպքում ևս հակամարտության ուժգնության լծակը գտնվում է մեծ պետության ձեռքին։

 


Մյուս կարևոր զենքը այդ կոտոշավորին սսկացնելու գործում նրա ներսում տարբեր քաղաքական ուղղություն ունեցող մարդկային խմբերին իրար դեմ հանելն է; Մեկ կամ մի քանի այդպիսի վճարովի խմբեր է պահում ու սկսում է մանրից ներսից քանդել այդ անհնազանդ կոտոշավոր երկրին։

 


Դե իսկ տնտեսական և ֆինանսական լծակների մասին էլ չեմ ասում; Սրանք շատ ճոխ ու տարատեսակ են;
Մի քիչ որ մտածեք ասածներիս մասին կտեսնեք այս իմ դասակարգման բազում օրինակներ նույնիսկ ոչ թե պատմական կտրվածքով, այլ հենց թեկուզ մեր օրերում ու մեր աչքի առջև ընթացող բազում այսպիսի հակամարտությունների մեջ։


Մեծ պետությունները մեծ շնաձկներ են ովքեր օր ու արև չեն տալիս փոքր պետություններին։

 

 

Համլետ Աբրահամյան