«Իգլա» ԶՀՀ ապօրինի շրջանառության գործով դատախազը պահանջել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Դատավորը դեռ չի հրապարակել վճիռը սակայնհաշվի առնելով,որ հայկական արդարադատության գործունեության մեխանիզմները,կարծում ենք Բաբայանին ամեն դեպքում կդատապարտեն,միգուցե ոչ թե յոթ,այլ ասենք հինգ տարով,սակայն էականը դա չէ։ Սամվել Բաբայանը իսկապես անհասկանալի պայմաններում հայտնվեց հայաստանում,ապրիլյան պատերազմից հետո,հանդես եկավ մեկ երկու աղմկահարույց հարցազրույցներով,որից հետո սկսեց աթաքույց աջակցություն ցույց տալ ՕՐՕ դաշինքին,ում հետ և տապալվեց պառլամետնական ընտրություններում։

 

Բուն ընտրություններին Բաբայանը չմասնակցեց,որովհետև արդեն ձերբակալվել էր «իգլայի» գործով,որը ըստ մեղադրական եզրակացության բերվել էր Վրաստանից հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար։ Բաբայանը իրարամերժ կերպար է։ Նրան այսպիսի վարքգիխ այնպես չէ որ հատուկ չէ։

 

Օդիոզ գեներալը ինչքան որ հերոս էր պատերազմի դաշտում,այնքան էլ վտանգավոր էր ու անկանխատեսելի քաղաքական դաշտում։ Երիցս հաստատելով քաղաքական այն աքսիոմը,որ պետք է հետու պահել զինվորականին քաղաքական պաշտոն զբաղեցնելու ամբիցիաներից։ Թե ինչ կլինի Բաբայանի պարագայում,կարծում ենք դեռ վաղ է ասել։ Սակայն հաշվի առնելով որ Հայաստանում այսօր հանրային դիմադրողականութնյան, զենքի ուժող հեղափոխության փորձ անողները դատապատրված չեն ամենածանր հոդվածներով,ամենայն հավանականությամբ Բաբայանի հանդեպ նույնպես չի կիրառվի ամենախիստ պատիժը։ Փոխարենը սակայն չի բացառվում,որ որոշակի ժամանակահատված բանտում անց կացնելուց հետո Բաբայանը ազատ արձակվի ու հեռանա Հայաստանից,կամ պայմանավորվածություն լինի,որ նա այլևս հայաստանի ներքին քաղաքական անցուդարձին չխառնվի։

 

Սա երկու կողմերի համար էլ կարող է ընդունելի որոշում լինել։ ֆիքսենք սակայն,որ այսքանով թերևս Սամվել Բաբայանի հատվածական քաղաքական կարիերան կարելի է ավարտված համարել։ Կարելի է ավարտվախ համարել նաև զինվորական կարիերան,որովհետև Բաբայանը երկարատև բացակայությունից հետո հայաստան չեկավ կամեցող խորհրդատուի,այլ իր ասածները որպես «վերդիկտ» ներակայցնող,ինչը հենց նոր ռազմական գործողություններ մեջ ներգրավված բանակի հրամանատարության համար չէր կարող լինել ընդունելի,առավել ևս բացթողումներից հետո։ Այնպես որ ամեն ինչ կարծես թե օրինաչափ է։