Թուրքիայի և Քրդստանի հետ սահմանային «Հաբուր» անցակետում, չեզոք գոտիում, Թուրքիայի թույլտվությամբ տեղակայվել են իրաքյան 41 հոգանց սահմանային անցակետի աշխատանքային խումբ: Սրա մասին պաշտոնապես հայտնվում է նոր, սակայն այն արդեն գործում է երկու օր: Այսպիսով Քրդաստան ելք ու մուտք անող բեռնատարները մաքսատուրք են մուծում ոչ միայն Քրդստանի մաքսավորներին, այլև Իրաքի մաքսավորներին:
Այսպիսով Իրաքը և Թուրքիան փորձում են շրջափակման տպավորություն ստեղծեն, քանի որ բոլորին էլ հասկանալի է, որ Թուրքիան չի կարող փակել Քրդստանի հետ սահմանը, այդպիսով նա մեծ վնաս կհասցնի առանց այդ էլ ոչ բարվոք վիճակի մեջ գտնվող Իրաքի տնտեսությանը, որովհետև Թուքիայից դեպի Իրաք միակ ճանապարհը Քրդստնն է:
Պետք է նշեմ, որ Իրաքում տնտեսական ապրանքների և պարենային ապրանքների գները կրկնակի անգամ, որոշ դեպքերում եռակի անգամ թանկ են քան Քրդստանում: