Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո, Թուրքիան իրեն իրավունք է վերապահելու միջազգային նորմերի շրջանակներում ձեռնրկել քայլեր իր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար: Նա կոչ է արել Մասուդ Բարզանիին վերջ դնել «անջատողականությանը» , չեղարկել հանրաքվեի անցկացման որոշումը, քանի որ այն քրդերին լավ բանի չի բերի: Ինչպես նաև ասել է, որ Քիրքուքում անկախության հանրաքվե անցկացնելը կբերեի աղետի, որի պատասխանատվությունը ընկնում է Իրաքյան Քրդստանի կառավարության վրա: