Դե քանի Նաիրիտի ծուխը մի քիչ նստեց, դիպուկահարային պաթոսն էլ կարծես մարեց, մի բան էլ ես ասեմ ոստիկանների երեկվա իրականացրածի վերաբերյալ:
Հանցագործին վնասազերծելիս ոստիկանները երեկ գործեցին բացարձակ պրոֆեսիոնալ, շատ օպերատիվ ու առանց հանրությանը ցնցումների ենթարկելու: Ու հեչ պարտադիր չէր, որ հատուկ գործողությունը ընկալելի ու հասարակության պատկերացրածով: Դրա համար էլ ոստիկանությունը հատուկ ծառայություն է:
կարելի է չէ մի պահ «քթի ծակով» մտածել ու պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող էին լինել, եթե ակնհայտ ոչ ադեկվատ երիտասարդը հանկարծ նկատեր զինված ու համազգեստով ծառայողներ իր տեսադաշտում... Պարզ է չէ՞: Կարելի է չէ՞ նաև տրամաբանել, որ քանի որ հրազեն չկար հանցագործի ձեռքին, այլ դանակ էր միայն, ուրեմն կարելի էր գնալ ոչ ստանդարտ բայց արդյունավետ լուծման, ու հավաքված մարդկանց օգտագերծել որպես «շղարշ» հատուկ գործողություն իրականացնող ծառայողներին, հենց դիպուկահարին քողարկելու համար:
Մի խոսքով, իրենց մալադեց: Մարդու կյանք փրկեցին, ավել մեկն էլ չտուժեց: Հասարակությունն էլ անորոշությունից կատվածահար չեղավ:

 

Գոռ Լալայան